
Կյանքից հեռացել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը

48 տարեկանում կյանքից հեռացել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը։ Այս մասին տեղեկացնում են Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակից։
Նշվում է, որ Դոն Լամբերտը ԱԶԲ-ում ծառայել է ավելի քան 17 տարի՝ դրսևորելով բացառիկ առաջնորդի, նվիրված գործընկերոջ և ազնիվ ընկերոջ հատկություններ։ Նա խորապես հավատում էր ԱԶԲ-ի առաքելությանը՝ աջակցել զարգացող երկրներին, և անգամ հիվանդության ընթացքում շարունակել էր աշխատել նույն նվիրումով ու անդրդվելի հանձնառությամբ։
«Նրա առաջնորդությունը, մարդկային ջերմությունը և մասնագիտական բարձրարժեք վերաբերմունքը անջնջելի հետք թողեցին բոլորի վրա, ովքեր երբևէ աշխատել են նրա հետ»,-նշել են ԱԶԲ-ից։