
97 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան տեղափոխել են բժշկական կենտրոն

Թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը Կոմիտասի պողոտայում վատացել է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։
«Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը և այս պահին գտնվում է հետազոտության փուլում»,- նշել է Ասատրյանը։
Գեղամ Ասատրյանը հավելել է, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։