Բաժիններ՝

Բրիտանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին ռուսական ԱԹՍ-ների կողմից Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքը խախտելու համար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքի խախտման պատճառով: Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեսպանը կանչվել է Ռուսաստանի կողմից «ՆԱՏՕ-ի օդային տարածքի աննախադեպ խախտման կապակցությամբ»։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սեպտեմբերի 14-ին Ռումինիայի արտգործնախարար Օանա Ցոյուն X սոցիալական ցանցում հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը ֆիքսել են ռուսական անօդաչու թռչող սարք, որը, ենթադրաբար, խախտել է երկրի օդային տարածքը։ Երկու F-16 կործանիչներ հետևել են դրա տեղաշարժերին, մինչև անօդաչու թռչող սարքը լքել է երկրի օդային տարածքը։

Բացի այդ, սեպտեմբերի 10-ի գիշերը Վարշավան հաղորդել էր, որ շուրջ երկու տասնյակ ռուսական անօդաչուներ խախտել են Լեհաստանի օդային տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս