Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերն արևելյան թև ուղարկելու մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ամրապնդեն դաշինքի արևելյան թևը և մեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա: Այդ մասին նա հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք միշտ կպատասխանենք», – ասել է նա՝ մեկնաբանելով անօդաչու թռչող սարքերի միջադեպերը Լեհաստանում և Ռումինիայում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի համար կարևոր է բարելավել իր պաշտպանական հնարավորությունները դաշինքի սահմաններում:

«Իսկ դա ամենից առաջ նախատեսում է հակաօդային պաշտպանություն, որն ի վիճակի կլինի ավելի լավ և արագ արձագանքել: Դրա համար մենք պաշտպանական համակարգեր ունենք Հունաստանում և Իսպանիայում: Մենք պետք է մտածենք, որ հնարավոր է, դրանք ուղղակիորեն ուղարկենք ՆԱՏՕ-ի արևելյան թև», – ասել է Վադեֆուլը:

Սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է դաշինքի արևելյան թևի օդային տարածության պաշտպանության համար «Արևելյան ժամապահ» (Eastern Sentry) գործողության մեկնարկի մասին:

Գործողությունը  սկսվել է պաշտոնական Վարշավայի խնդրանքով՝ անօդաչու թռչող սարքերի միջադեպի կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս