
Ես կանխեցի յոթ պшտերազմ. մտածում էի, որ ինձ համար հեշտ կլինի, բայց շատ դժվար ստացվեց. Թրամփ

Գիտեք, ես կանխեցի յոթ պատերազմ։ Մտածում էի, որ ինձ համար հեշտ կլինի, բայց շատ դժվար ստացվեց: Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Զելենսկու և Պուտինի միջև ատելությունն անչափելի է։ Մենք այս կամ այն կերպ կլուծենք խնդիրը, բայց նրանք այնքան են ատում միմյանց, որ չեն կարողանում շնչել։ Այնպես որ, ես ստիպված կլինեմ միջամտել»,- ասել է ԱՄՆ նախագահը: