Ալիևի դեմ մահափորձ կատարած Կարեն Ավանեսյանը ծանր մանկություն է ունեցել. Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ ալիեվի դեմ մահափորձ կատարած Կարեն Ավանեսյանը ծանր մանկություն է ունեցել, շատ վաղ տարիքում մայրը մահացել է, դպրոցում վատ է սովորել, բայց հետագայում երկու համալսարան է ավարտել կարմիր դիպլոմներով, ազատ տիրապետել է մի քանի լեզվի, չափազանց զարգացած է եղել, բայց ինքնամփոփ ու քիչ շփվող, ինչի համար շատերը տարօրինակ ու ծալապակաս են համարել։

Բնավորությամբ անզիջում է եղել ու երբեք, որևէ մեկի թելով չի թելվել։

Կարեն Ալբերտի Ավանեսյանին ցավոք չենք կարող օգնել, ինչպես Բաքվում հայտնված բոլոր հայ պատանդներին, բայց պետք է նրան հարգենք և չվատաբանենք, ինչպես երեկ շատերը արդեն սկսել էին։

Կարենն, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է»։

Տեսանյութեր

Լրահոս