
Ռուսական անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք

Ռուսական անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք։
Միաժամանակ Լեհաստանում կործանիչներ են երկինք բարձրացրել, Վոլինի մարզի երկնքում նույնպես ռուսական դրոն է նկատվել։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության վիճակի:
Լեհաստանը փակել է նաև Լյուբլինի օդանավակայանը։