
Մորը ծեծած ռուս դերասանին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում

Դերասան Յակով Լևդան կդատապարտվի մորը ծեծելու համար։ Այս մասին հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամեն ինչ տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին, երբ Լևդան հարևանուհու հետ խմում էր։ Այդ պահին մայրը զանգահարել է նրան և խնդրել է տուն գալ։ Դերասանը ընկերոջ հետ գնացել է իր տուն՝ ալկոհոլի շիշը ձեռքին։ Սկզբում իրավիճակը հանգիստ է եղել, սակայն ավելի ուշ զրույցը վերածվել է վեճի։ Դերասանն իրեր է նետել շուրջը և հարվածել մորը։ Հրմշտոցի արդյունքում զոհի վրա դուռ է ընկել, որի վրա որդին սկսել է ցատկել։
Կինը կարողացել է թաքնվել հարևանների մոտ և ոստիկանություն զանգահարել։ Նա կոտրված կողեր ուներ, կոնքի, կրծքավանդակի և աչքի հեմատոմաներ։
Լևդան ընդունել է մեղքը։ Նա ասել է, որ միջադեպից հետո մորը օգնել է փողով և դեղորայքով։ Դերասանին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում՝ ազգականին ծեծելու համար։