Վահագն Խաչատուրյանը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստան այցելած՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։ Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:

Նախագահը ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի առանցքային հարցերը, ընդգծվել է համագործակցության զարգացման և ծրագրերի շարունակականության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող քայլերին, ինչպես նաև միջազգային գործընկերների դերակատարությանը։ Նախագահ Խաչատուրյանը դեսպաններին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հնչեցրած հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս