Բաժիններ՝

Ռուսական անօդաչուների ոչնչացումը Լեհաստանի երկնքում առաջին նման դեպքն է ՆԱՏՕ-ի տարածքում. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության արտակարգ նիստում հայտարարել է, որ Լեհաստանի օդային տարածքը խախտվել է մեծ քանակությամբ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչը նա անվանել է «լայնամասշտաբ սադրանք»։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տուսկի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը, որոնք սպառնալիք են ներկայացնում, խոցվել են լեհ և ՆԱՏՕ-ական օդաչուների կողմից:

«Սա առաջին դեպքն է, երբ ռուսական անօդաչուներ են խոցվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում: Մեր բոլոր դաշնակիցները շատ լուրջ են վերաբերվում իրադրությանը: Մենք որևէ կորուստ չենք գրանցել», – ասել է Տուսկը:

«Մենք, ամենայն հավանականությամբ, գործ ունենք լայնամասշտաբ սադրանքի հետ: Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր դաշնակիցների հետ», – հայտարարել է Լեհաստանի վարչապետը:

Տուսկը նաև հայտարարել է, որ անօդաչուների որոնումները շարունակվում են, խուճապի մատնվելու պատճառներ չկան, իրավիճակն այժմ վերահսկողության տակ է: Նա ևս մեկ անգամ նշել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Լեհաստանի զինված ուժերն ավարտել են ռազմական գործողությունը, որը սկսվել էր ԱԹՍ-ների ներխուժման առնչությամբ: Օդանավակայանները վերսկսել են աշխատանքը, այդ թվում՝ Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան գլխավոր միջազգային օդանավակայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս