«Եկեք անկեղծ լինենք». Վենսը հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

Ռուսաստանի հետ հնարավոր է շատ արդյունավետ հարաբերություններ կառուցել տնտեսության ոլորտում, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը One America News Network-ին տված հարցազրույցում։

«Եկեք անկեղծ լինենք։ Անկախ նրանից՝ ձեզ դուր է գալիս Ռուսաստանը, թե ոչ, պարզ փաստ է, որ նրանք ունեն շատ նավթ, շատ գազ, շատ հանքանյութեր»,- ասել է նա։

Վենսը հավելել է, որ Սպիտակ տան ղեկավարը բացարձակապես ճիշտ է այն հարցում, որ երբ հասնենք խաղաղ կարգավորման, մենք կարող ենք շատ արդյունավետ տնտեսական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։

Նախորդ օրը ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ Ալյասկայում ռուս-ամերիկյան բանակցությունների հիմնական թեման աշխարհաքաղաքականությունն էր, բայց երկու երկրներն էլ հետաքրքրված են տնտեսական համագործակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս