Ինչ-որ պահի ես կմիջամտեմ՝ դեմոկրատների կառավարած քաղաքներում հանցավորության դեմ պայքարելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ ինքն ինչ-որ պահի ինքը չի ունենա այլընտրանք, քան միջամտել դաշնային մակարդակով՝ դեմոկրատների կառավարված քաղաքներում հանցավորության դեմ պայքարելու համար։

«Մենք մեր քաղաքներն այսպես թե այնպես անվտանգ ենք դարձնելու, և մի պահ պարզապես կասենք. «Կներեք, մենք հեռանում ենք»։ Հաճելի է, որ ձեզ հարցնում են, բայց գիտեք, բոլոր նահանգապետերն ու քաղաքապետերը դեմոկրատներ են, գրեթե բոլորը, եթե իսկապես նայեք»,- ասել է Թրամփը WABC ռադիոկայանի «Սիդը և ընկերները առավոտյան» հաղորդմանը տված հարցազրույցում։ Չնայած Չիկագո և այլ քաղաքներ դաշնային զորքեր ուղարկելու սպառնալիքներին, Թրամփը դեռևս Լոս Անջելեսից և Վաշինգտոնից դուրս կոնկրետ գործողություններ չի ձեռնարկել, հաղորդում է CNN-ը։

Նրա վարչակազմը Չիկագոյում և Բոստոնում անօրինական ներգաղթյալներին ուղղված գործողություններ է իրականացնում։ Իր վերջին ելույթներում նա հետագա գործողությունների ժամանակացույց չի նշել։

Նա բազմիցս տատանվել է զորքեր ուղարկելու խոստման և դեմոկրատ առաջնորդներին իրեն օգնության համար դիմել-չդիմելու մասին հայտարարությունների միջև։

Թրամփը համառոտ նշել է, որ հանրապետականները ևս ունեն «մի քանի քաղաքներ»՝ հանցավորության խնդիրներով, բայց իր քննադատությունը կենտրոնացրել է դեմոկրատների վրա։

«Մենք մտադիր ենք այն շտկել։ Ես ասացի, որ այն շտկելու եմ։ Եվ մենք մի քանի քաղաք ենք ընտրելու. որոշ քաղաքներ ուզում են, որ մենք մտնքենք այնտեղ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930