Բաժիններ՝

Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում. Ռոբերտո Մարտինես

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ամփոփել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը:

«Մեզ համար հստակ էր, որ պետք է լավ մեկնարկենք և կենտրոնացած մնանք: Մենք շատ լավ մեկնարկեցինք, և ֆուտբոլիստներն էլ դրական խաղ ցուցադրեցին: Մենք օգտագործեցինք մեր հնարավորոյւթյունները: Հայաստանը մրցակցային թիմ է: Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում»,- լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտինեսը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունելով Պորտուգալիայի հավաքականին՝ պարտվեց խոշոր՝ 0:5 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930