Ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

«Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատավոր Լուսինե Ալավերդյանը Անդրանիկի կալանքը փոխարինել է տնային կալանքով։

«Դատարանը քննիչի միջնորդությունը բանտային կալանքի մասով մերժեց, բայց բավարարեց տնային կալանքի մասով։ Անդրանիկը 2 ամիս տնային կալանքի ներքո է լինելու։ Անդրանիկին արգելված է հաղորդակցվել որևէ մեկի հետ»,–ասաց Մելիքյանը։

Նշենք, որ Չամիչյանի 2–ամսյա կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 8–ին։

Տեսանյութեր

Լրահոս