
«Էրդողանին կհանե՞ն «բնից»». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Օօօ, պարզվում է, որ Հայաստան այցելած Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտաքին գործերի պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Շատ հետաքրքիր է հայոց ցեղասպանությունը հեռուստաեթերում «ճանաչող» Նաթանյահուի ունիսոնը:
Էրդողանի՞ն են արթնացնում «քնից», թե՞ «զարթնի, լաո, զանգեզուրյան միջանցքը տանում են» Թրամպն ու Պուտինը:
Այո, ընկերներ, դուք արդեն գիտեք, եթե հետեւել եք իմ անդրադարձերին, որ ես օգոստոսի 8-ը չեմ համարում ռուս-ամերիկյան դիմակայության դրվագ, այլ՝ Ալյասկայի գործարքի փաթեթ: Եվ ո՞վ գիտե, թե Ալյասկայի գործարքը ինչ կարող է պարունակել մեկ այլ միջազգային հիմնարար կետի՝ Ալ Ակսայի մզկիթի «մասով», որն արաբ-իսրայելական «աշխարհաստեղծ» կոնֆլիկտի էներգետիկ մեգակենտրոն է: Հետաքրքիր է չէ՝ Ալյասկա-Ալ Ակսա:
Բայց, չշեղվենք: Ես երեկ ներկայացրեցի սխեման եւ այդ սխեմայի համատեքստում բրիտանացի նախարարը այցը Կովկաս, Բաքու, հետո Երեւան:
Ու Երեւանում նա հանկարծ որոշում է այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Նաթանյահուն էլ հեռուստաեթերում՝ հայոց ցեղասպանություն «ճանաչել»:
Էրդողանին կհանե՞ն «բնից»»: