Բաժիններ՝

«ԱրՔա» վճարային համակարգի աշխատանքը վերականգնվել է

«ԱրՔա» վճարային համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 26–ին` ժամը 17:50-ից, մեր համակարգի բնականոն աշխատանքը լիարժեքորեն վերականգնվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` «ԱրՔա» համակարգում կրկին խնդիրներ էին առաջացել օգոստոսի 25-ին։ Ընկերությունը հայտնել էր, որ պատճառը տեխնիկական է, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031