Ի՞նչ ազգայնացման, պետականացման մասին է խոսքը, որտե՞ղ է երևում դա. իրենց ընտրազանգվածին կերակրելու խոսույթ է. Դավիթ Ղազինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացումը, ազգայնացումը զուտ քաղաքական խոսույթ է՝ ընտրազանգվածի համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Այստեղ ազգայնացում, պետականացում գոյություն չունի։ Ի՞նչ ազգայնացման, պետականացման մասին է խոսքը, որտե՞ղ է երևում դա, եթե իրենց նախարարներից մեկը հայտարարում է, որ փոխհատուցում է տրվելու Սամվել Կարապետյանին, այսինքն՝ շուկայական արժեք + 15 տոկոս պարտավոր են փոխհատուցում տալ։ Սա նշանակում է, որ կառավարությունը, ունենալով առաջնային գնման իրավասություն, այն գնում է սեփականատիրոջից։ Բացարձակ ազգայնացման մասին խոսք չկա. դա քաղաքական խոսույթ է, իմ կարծիքով՝ իրենց ընտրազանգվածին կերակրելու խոսույթ է»,- ասաց Ղազինյանը։

Նա շեշտեց` սա խաբեություն է պարզապես. Հայաաստանում ազգայնացման մասին օրենք չկա ու չի էլ կարող լինել։ Ղազինյանի խոսքով՝ այն երկրները, որոնք նման օրենք ունեն, ներդրումների հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։

«Երբ ասում էի՝ մի քանի հարյուր միլիոն դոլար մենք՝ հարկատուներս կվճարենք սեփականատիրոջը, մի քանի հարյուր միլիոն դոլար կընկնենք վարկի տակ, որը դառնալու է պետական պարտք, որովհետև պետական երաշխիքի հիմք պետք է լինի, հիմա եկեք սրան գումարենք նաև սեփականատիրոջ շահաբաժինը, որն ուզեն, թե չուզեն՝ պետք է վճարեն, քանի որ պաշտոնապես և օրինական հարկերը վճարած շահաբաժին կա»,- նշում է Ղազինյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կարող է կառավարությունը ՀԷՑ-ի գնման գործարքը վերջնական իրականացնել, այստեղ, Ղազինյանի խոսքով, ոչ միայն սեփականատիրոջ համաձայնությունն է պետք, այլև դեռ դատական բազմաթիվ գործեր են լինելու։ Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու։

Տեսանյութեր

Լրահոս