
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի 2025 թվականի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Ավելի վաղ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել էր սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցող հավաքականների նախնական կազմերը:
Հայաստանի հավաքականի կազմում բացակայում էր Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը: