Բաժիններ՝

Հայտնի է ձվերի պահպանման առավելագույն ժամկետը

Սննդաբան Վանեսա Ջիլիոն նշել է, որ թարմ ձվերի պահպանման առավելագույն ժամկետը մեկ ամիս է, եթե հետևեք մի շարք կանոնների: Մասնագետը դրանք թվարկել է Terra հրատարակությանը տված հարցազրույցում։

«Ձվերը կարելի է պահել սառնարանում 21-ից 30 օր, եթե դրանք պահվեն ճիշտ պայմաններում: Պետք է հետևել, որ ձվի կեղևը վնասված չլինի: Ինչպես նաև կարևոր է ձվերը հեռու պահել ուժեղ հոտ ունեցող մթերքներից»,- բացատրել է Ջիլիոն։

Բժշկուհին հավելել է նաև, որ ձվերը պետք է պահվեն իրենց փակ տարաների մեջ, և սառնարանի ներքևի դարակի վրա, ալ ոչ թե դռան վրա, ինչպես սովորաբար շատերն անում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս