«Ինչի Հայաստանում կրիմինալ կա՞, չկա՛, եթե պետությունն իրար խփել չտա՝ մարդիկ միմյանց հետ շատ լավ կապրեն». Վարդան Ղուկասյան

«Սուտ է, «սարքովի», երբ ասում են, թե Գյումրին ամենակրիմինալ քաղաքն է, ուղղակի պետական կառույցներն ուզում են, որ այդպես ներկայացնեն։ Հետո՝ ինչի երկրում կրիմինալ կա՞, ինչու նման կյանք կա՞»,- պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման օրոք կրիմինալը քաղաքում նվազե՞լ է։

Ըստ Վարդան Ղուկասյանի, 1976 թվականին Լենինականը ճանաչվել է Խորհրդային Միության մեջ ամենագողական, հանցագործ քաղաքը՝ Լենինգրադից, Մոսկվայից, Օդեսայից ու Ռոստովից առաջ։ Բայց հիմա նման բան չկա։

«Ես ասում եմ՝ մարդիկ դռները բաց հանգիստ ապրում են։ Եթե պետությունը չխառնի, իրար խփել ու սարքել չտա, որ աղմուկ լինի, ուրեմն՝ ժողովուրդը շատ լավ իրար հետ ապրում են։

Ինչ վերաբերում է «Դոլյա վառավսկայա» երգին, ապա ամբողջ Հայաստանը «Դոլյա վառավսկայա» է, որ ռեստորանը մտնում ես՝ այդ երգը կլսես։ Սովետական որ երկիր գնաս՝ դա է, մեկը սիրում է «Դոլյա վառավսկայա», մեկը՝ տրանսգենդերների երգը ո՞րն է, ուղղակի Լենինականում չգիտեն դրանից, Երևանում հարցրեք։ Մեկը սիրում է նրանց երգերը, մեկը՝ նրանց երգերը։ Ես սիրում եմ լավ բաները, բայց ոչ նմանատիպ հարաբերությունները, զզվում եմ ես»,- շեշտեց Վարդան Ղուկասյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս