Սևանում Վարդավառը նշելը կամ վիզա ստանալու հերթերն ամենին էլ լավ ապրելու չափանիշներ չեն։ Պարզապես, երբ իրական կյանքում առաջընթաց չկա, այսպիսի ճղճիմ քարոզչական փուչիկներով են փորձում խաբել ու կերակրել հասարակության։ Դրանից մարդկանց կյանքում բան չի փոխվում, հատկապես, երբ ամեն առավոտ առերեսվում են ապրելու դժվարություններին, համատարած թանկացումներին ու իրենց խղճուկ աշխատավարձերին։
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս հաղորդման ընթացքում ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարին հյուր եկած 7 տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների կյանքի պատմությունների ամենակարևոր և դիտարժան դրվագները։
«Սուտ է, «սարքովի», երբ ասում են, թե Գյումրին ամենակրիմինալ քաղաքն է, ուղղակի պետական կառույցներն ուզում են, որ այդպես ներկայացնեն։ Հետո՝ ինչի երկրում կրիմինալ կա՞, ինչու նման կյանք կա՞»,- պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման օրոք կրիմինալը քաղաքում նվազե՞լ է։
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի ընթացքում ոչ միայն լրագրողն է հարցեր ուղղում գործարարներին, այլ նաև գործարարները՝ միմյանց։
«Ռուս զբոսաշրջիկներն ամենավճարունակն են, այսպես ասեմ՝ ռեստորաններում ամենամեծ հաշիվը փակում են ռուսական տուրիստները։ Ռուսական տուրիզմի խթանումը մեր սպասարկման բնագավառին կտա հավելյալ խթան, որպեսզի ոլորտը զարգանա։ Օրինակ, տեսնում եմ, թե ինչպես են Վրաստանում գովազդվում գինու արտադրանքները և արտադրամասերը, գինու բիզնեսը, տուրերը և այլն։