 
                        Էպոսագետի փաստաբանը պատրաստվում է դատի տալ Պարույր Հայրիկյանի ընկերոջը
 
                                    Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ընդդեմ Կարո Եղնուկյանի: Այս հայտարարությունը տարածել է Սիրունյան իրավաբանական գրասենյակը facebook-ի իր էջում: Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Մայիսի 14-ի կայացած ասուլիսում Կարո Եղնուկյանի կողմից Վարդան Սեդրակյանի մասին հերյուրանքներ տարածելու և նրան վիրավորելու կապակցությամբ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը նախապատրաստում է հայց ընդդեմ Կ.Եղնուկյանի՝ Սեդրակյանի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը հատուցելու պահանջով»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        