Բաժիններ՝

Մյունհաուզենի համախտանիշ. ինչո՞ւ են մարդիկ փորձում արհեստականորեն ուշադրություն գրավել

Բոլորս բնության կողմից երևակայություն ենք ստացել, որն օգնում է նոր բաներ ստեղծել, ինքնաարտահայտվել արվեստի միջոցով, յուրահատուկ լուծումներ գտնել: Սակայն ոմանց մոտ երևակայելու հակումը պաթոլոգիական բնույթ ունի և դուրս է գալիս նորմայի սահմաններից: Կան մարդիկ, ովքեր իրենց երևակայության պատճառով հայտնվում են հիվանդանոցում. խոսքը բոլորովին էլ հոգեբուժարանի մասին չէ:

Պարզապես մարդը կարող է ինքն իրեն ներշնչել, որ հիվանդ է՝ միայն շրջապատի կողմից ուշադրություն ստանալու նպատակով:Այս սպեցիֆիկ խանգարումը բժիշկներն անվանել են Մյունհաուզենի համախտանիշ: Թե ինչ է այն իրենից ներկայացնում, քննարկենք ստորև:

Հիպոխոնդրիայի տարատեսակ չէ

Մյունհաուզենի համախտանիշը հիվանդության ախտանիշերի ստիմուլյացիա է` խղճահարություն առաջացնելու նպատակով: Մարդը կարող է կեղծել հետազոտությունների արդյունքները, ինքն իրեն վնասել, նոր գանգատներ հնարել, տարբեր խորամանկությունների դիմել: Ամենասարսափելին այն է, որ հաճախ զոհի կարգավիճակում նրանց հաճելի է նաև մտերիմներին տեսնել: Սրանք ծայրահեղություններ են, սակայն այդպիսի դեպքեր գրանցվել են. մայրը կարող էր վնաս պատճառել երեխային, կանայք՝ վնասել ամուսիններին և այսպես շարունակ, և ամբողջը միայն սեփական անձի հանդեպ ուշադրություն գրավելու և խղճահարություն առաջացնելու համար: Իսկ հիպոխոնդրիկները անկեղծորեն հավատում են , որ հիվանդ են և հիվանդության ախտանիշեր են գտնում այնտեղ, որտեղ դրանք չկան:

Կարդացեք նաև

Մյունհաուզենի համախտանիշի ախտանիշերը

– բժիշկներին հաճախ դիմելը, կանոնավոր հոսպիտալիզացիան
– առանց նկատելի պատճառների ինքնազգացողության վատացումը
– տարբեր ախտորոշիչ հետազոտություններ անցնելու հանդեպ սերը, ոմանց կարող է նույնիսկ դուր գալ պարբերաբար վիրահատվելը
– ոչ որոշակի կամ հակասող ախտանիշեր
– սեփական իրավիճակը չափազանց տրագիկ ներկայացնելը

Պատճառներ

Իհարկե, ամեն ինչի հիմքում հոգեբանությունն է: Մեղավորը մանկական հասակում ստացած հոգեբանական վնասվածքներն են, հնարավոր է անուշադրությունը ծնողների կողմից, կամ ծնողների հաճախ հիվանդանալը:

Ինչպե՞ս ախտորոշել և բուժել

Հիվանդությունը հազվադեպ է և դժվար է բուժվում: Այն հաղթահարել կօգնի հոգեթերապևտը: Որքան էլ զարմանալի կթվա, համախտանիշով հաճախ տառապում են երիտասարդ տղամարդիկ ու տղաները: Այն հայտնաբերելը դժվար է , բայց՝ հնարավոր: Մատնում է շրջապատին սեփական տառապանքն ի ցույց դնելու մղումը: Ամենակարևորն այն է, որ մարդը ցանկություն հայտնի հոգեթերապևտին այցելելու, սակայն սա հազվադեպ է պատահում: Հաճախ գումարվում է նաև դեղորայքային բուժումը, հազվադեպ, բանը կարող է հասնել հոսպիտալիզացիային:

Տեսանյութեր

Լրահոս