Բոլորս բնության կողմից երևակայություն ենք ստացել, որն օգնում է նոր բաներ ստեղծել, ինքնաարտահայտվել արվեստի միջոցով, յուրահատուկ լուծումներ գտնել : Սակայն ոմանց մոտ երևակայելու հակումը պաթոլոգիական բնույթ ունի և դուրս է գալիս նորմայի սահմաններից: Կան մարդիկ, ովքեր իրենց երևակայության պատճառով հայտնվում են հիվանդանոցում. խոսքը բոլորովին էլ հոգեբուժարանի մասին չէ: