Զախարովան կրկին անդրադարձել է ռուս-ադրբեջանական սրացմանը

Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ ցանկացած տեղեկություն մանրակրկիտ ստուգվում է։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանից մատակարարումների մասին հաղորդումները։

Ավելի վաղ ռուսական Telegram ալիքներում «Ուկրսպեցէքսպորտ»-ի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրերի վերաբերյալ ուկրաինական դատարանի որոշման փաստաթղթեր էին հայտնվել։ Պայմանագրերը կնքվել են հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։

«Ես չեմ կարող հիմք ընդունել ինչ–որ Telegram ալիքների, որոնք ինչ–որ բան են նկարագրում Ուկրաինայում։ Ես ընդհանուր կասեմ՝ առանց որևէ երկրի անուն տալու։ Անկախ նրանից, թե պետական ​​​​մակարդակով որ երկրի, պետության կամ մասնավոր բիզնեսի մասին է խոսքը, Կիևի ահաբեկչական ռեժիմը քաջատեղյակ է այդ հարցում մեր դիրքորոշման մասին։

Դրան վերաբերող ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ այս հաղորդումները, մանրակրկիտ ստուգվում են»,- ասաց Զախարովան։

Նրա խոսքով` եթե խոսքը ոչ բարեկամական ռեժիմների մասին է, ապա այդտեղ ամեն ինչ պարզ է։ Եթե ​​խոսքը այն երկրների մասին է, որոնց հետ Ռուսաստանը վստահելի երկխոսություն է վարում և որոնց հետ դաշնակցային հարաբերություններ ունի, բնականաբար` Մոսկվան բարձրացնում և քննարկում է հարցը։

«Տեղեկացնում ենք նրանց, ստանում ենք բացատրություններ, հերքումներ կամ աշխատում ենք այն ուղղությամբ, որ այդ վնասը (իսկ դա վնաս է ոչ միայն մեզ, այլ նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու կայունությանը) նվազագույնի հասցվի»,- նշել է Զախարովան։

Նա կարծում է, որ Կիևի ռեժիմին զենք մատակարարելը «ահաբեկիչներին գդալով կերակրելու» նման է։ Ավելին` նրանց ստացած զենքը հաճախ վերավաճառվում է և տարածվում ամբողջ աշխարհում՝ անհայտ ուղղություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031