«Ես շատ ուրախ եմ և հուզված». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր իր կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում շնորհակալություն հայտնեց բոլոր բոլոր նրանց, ովքեր ներկա են և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայրենակիցներին, ովքեր «հոգով այստեղ են»:
Գագիկ Ծառուկյանն անկեղծացավ. «Ես շատ ուրախ եմ և հուզված: Այս եկեղեցու կառուցումը զբաղեցրել է իմ միտքը վերջին յոթ տարիների ընթացքում: Յոթ տարի շարունակ ես ամեն օր այցելել եմ շինհրապարակ, ամեն օր ուրախացել եմ ամեն նոր դրված քարով, ամեն նոր խոչընդոտով մտահոգվել: Եվ ահա վերջապես կարող եմ հանձնել այս եկեղեցին նրան, ում իսկապես այն պատկանում է՝ մեր ժողովրդին: Բարեգործությունն իմ պարտքն է, իմ ժողովրդի, իմ պետության ու Աստծո առաջ: Եկեղեցու կառուցմանը զուգահեռ ես իրականացնելու եմ բազմաթիվ այլ ծրագրեր մեր ժողովրդի բարեկեցության համար. սա ինձ հպարտության զգացում է տալու: Շնորհակալ եմ այն հրաշալի թիմին, որի հետ միասին ավարտին հասցերցինք այս կառույցը: Շնորհակալություն ճարտարապետին, բոլոր շինարարաներին, բանվորներին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են այս գաղափարի իրականացմանը: Թող այս եկեղեցու կառուցումը դառնա բարօրության, հանդուրժողականության, ազնվության, փոխադարձ սիրո մի մեծ ազդակ բոլոր հայաստանցիների համար: Սա է լինելու այս եկեղեցու ներսում իմ առաջին խնդրանքը Աստծոն»:
Նա նշեց, որ ինքը մեծ սիրով մարդկանց է հանձնում այս նվերը: