Գյուղացիները մի շարք ճանապարհներ են փակել (լուսանկարներ)

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:

Alttv.am կայքի հաղորդմամբ՝ գյուղացիները մի շարք ճանապարհներ են փակել ևպահանջում են կարկուտի հասցրած վնասների փոխհատուցումմ:

Մրգաշատցիները փակել են Երևան Արմավիր մայրուղին:
Ալաշկերտցիները փակել են Արմավիր – Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը:
Հայկավանցիները փակել են միջհամայնքային նշանակության ճանապարհը: Արմավիրցիները փակել են Արմավիր միջհամայնքային նշանակության ճանապարհը:

Տասյնակ գյուղերի բնակիչներ ճանապարհ փակելով պահանջում են կարկուտի հասցրած վնասների փոխհատուցման արագ լուծում, պահանջում են նաև գյուղնախարարի հետ հանդիպում:

Գյուղնախարարն էլ կարկուտից տուժած գյուղերի գյուղապետերի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ Արմավիրի մարզպետարանում քննարկում է հետագա անելիքը:

Գյուղնախարարը առայժմ խորհուրդ է տալիս խաղողի այգիների խոր էտ կատարել, իսկ պտղի և բանջարաբոստանային կուլտուրաների վերականգնման մասին լռում է: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ գյուղացիներից երկու օր ժամանակ է խնդրում վնասներն ուսումնասիրելու և կառավարությունում հարցը բարձրացնելու համար:

Առայժմ ճանապարհները մնում են փակ, գյուղացիները չեն նահանջում, պահանջում են արագ և ողջամիտ քայլեր կառավարության կողմից:

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

Տեսանյութեր

Լրահոս