
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն արձագանքել է Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված լինելու լուրերին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի մեկնաբանել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված լինելու մասին լուրերը:«Մենք չենք մեկնաբանում տրանսֆերային սպեկուլյացիաներն ու շշուկները»,-«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են անգլիական ակումբի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ բրիտանական և ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով։
Մասնավորապես, Goal.com կայքը գրել էր, որ անգլիական ակումբը Սպերցյանին դիտարկում է որպես պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին փոխարինող, որի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները։