Բաժիններ՝

Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է ՌԴ-ի կողմից Սիրիային С-300 համալիրների հատկացման հնարավորության մասին. մամուլ

Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները Վաշինգտոնին հայտնել են Ռուսաստանի կողմից Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրների հատկացման հնարավորության մասին, որոնք զգալիորեն կուժեղացնեն Սիրիայի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ): Ամերիկյան The New York Times թերթն իր հերթին հայտնել է, որ այդ տեղեկատվությունը մեծապես մտահոգել է ամերիկացի չինովնիկներին:

Ռուսաստանի կողմից Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրների հատկացման հնարավորության մասին հայտնի է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև տեղի ունեցած ծանր խոսակցության վերաբերյալ թույլ տրված տեղեկատվական արտահոսքից:

Դրանում Պուտինը Նեթանյահուին հայտնել է, որ ոչ ոքի թույլ չի տա տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը. ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իսրայելին, ո՛չ էլ մեկ այլ երկրի (Թուրքիա, Կատար, Սաուդյան Արաբիա) և մոտ ժամանակներս Սիրիային հատկացնելու է С-300 զենիթա-հրթիռային համալիրների ու Искандер հրթիռային համալիրներ:

Ի դեպ, ռուսական մամուլը Պուտինի ու Նեթանյահուի հետ այդ խոսակցությունը նմանեցրել է Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև նախորդ տարի գրանցված խոսակցությանը:

Ուշագրավ է, որ մայիսի 7-ին Մոսկվայում Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ոչ մի խոսք չի ասել Սիրիայի վրա Իսրայելի օդային հարձակման մասին, ինչը կարող է վկայել այն մասին, որ Վաշինգտոնը նախապես չի իմացել Թել Ավիվի ձեռնարկած օպերացիայի մասին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը թուրքական Aydınlık թերթը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը 2012 թվականի հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոշտ պատասխանի է արժանացել:

Թուրքական թերթն ընդգծել էր, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի հարցը, և Էրդողանը փորձել է Ռուսաստանի նախագահին համոզել դադարեցնել Բաշար Ասադի ռեժիմին աջակցելը, սակայն Վլադիմիր Պուտինը կոշտ է արձագանքել դրան:

Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն Էրդողանին հայտնել է, որ եթե գեթ մեկ թուրք զինվոր հատի Սիրիայի սահմանը, ապա Ռուսաստանը շատ կոշտ կարձագանքի դրան: Էրդողանը փորձել է առարկել Պուտինին՝ ասելով, որ դա անընդունելի է իրենց համար և միևնույն ժամանակ հարցրել է, թե արդյոք դա սպառնալի՞ք է: Ի պատասխան՝ Պուտինն ասել է, որ Էրդողանը կարող է մտածել այնպես, ինչպես ցանկանում է, իսկ ինքն իր խոսքն արդեն ասել է:

Թերթի պնդմամբ՝ այդ խոսքերից հետո Էրդողանը դեն է նետել լսափողը, մինչդեռ սիրիական ու պաղեստինյան մի շարք աղբյուրներ հայտնել են, որ նման կերպ վարվել է ոչ թե Էրդողանը, այլ՝ Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս