Բաժիններ՝

«Մի քանի անգամ հարվածեց, որ իմ կողմից մի հարված ստանա ու փախչի ոստիկանություն». մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 3-ին տեղեկություն տարածվեց, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գտնվող շինհրապարակում, գործարար Կարեն Շահմուրադյանը ծեծի է ենթարկել ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին:

Վերջինս պնդում է, Շահմուրադյանն իր հետ կոպիտ է խոսել, ապա թիկնապահների հետ ծեծել իրեն։ Սակայն Կ. Շահմուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց.

«Ես ընդամենը 33 տարեկան եմ, այլ ոչ 50 տարեկան ինչ-որ օլիգարխ, որը թիկնապահներով է շրջապատված ու ինչ-որ հարցեր է լուծում։ Ես ո՛չ հայր ունեմ, ո՛չ տատիկ, որ իմ մեջքին կանգնած լինի։ Աշխատում եմ օրենքի շրջանակներում։ Այդ մարդը ինձանից պայմանագրով գումար է վերցրել, որ աշխատի, բայց չի աշխատում։ Միշտ հավատում էի, սակայն այս երկու ամիսների ընթացքում համբերության բաժակս լցվեց, և դիմեցի դատարան։ Նա էլ, հասկանալով գլխի գալիքը, ինձ պրովոկացիայի ենթարկեց։ Այդ օրը մի քանի անգամ հարվածեց, որ իմ կողմից մի հարված ստանա ու փախչի ոստիկանություն։ Ես ոչինչ չունեմ ավելացնելու, մնացածը թող պարզի քննությունը»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031