Բաժիններ՝

PKK-ի զինյալները կվերադառնան այնտեղ, որտեղից որ եկել են Թուրքիա. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր Թուրքիայի համար գլխավոր հարցը հանդիսանում է երկրի տարածքից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հեռանալը:

Էրդողանի խոսքերով՝ ճիշտ չի լինի անվանել Թուրքիայից PKK-ականների դուրս գալու կոնկրետ ժամկետ. «PKK-ի զինյալները կվերադառնան այնտեղ, որտեղից որ նրանք եկել են Թուրքիա: Չի կարելի ասել, թե ստույգ երբ տեղի կունենա դա: Թուրքիայի համար ամենակարևորը երկրից զինյալների դուրս գալուն հասնելն է»:

Հիշեցնենք, որ PKK-ն հրաժարվել է Թուրքիան լքելիս հանձնել զենքը. «Ինչպես եկել ենք, այնպես էլ կգնանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս