Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է Համաներման մասին ակտը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն այսօր ընդունել է Համաներման մասին ակտը, որը ներկայացրել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան՝ կապված Հեյդար Ալիևի 90-ամյակի հետ:

Ակտն ընդունվել է 114 կողմ ձայնով և վերաբերելու է 9000 մարդու, որոնցից 2000-ն ազատ են արձակվելու: 2007 և 2009 թվականներին Ադրբեջանում ընդունվել են համաներման ակտեր, և այդ դեպքերում էլ դրանց նախաձեռնողի դերում հանդես է եկել Մեհրիբան Ալիևան:

Փաստաբան Ջավադ Ջավադովի խոսքերով՝ այս համաներումն էլ նախկին այդ երկու համաներումների նման վերաբերել է միայն նրանց, որոնց նկատմամբ արդեն իսկ կայացվել է դատավճիռ: Նա հավելել է, որ համաներումը չի տարածվել նաև այն հոդվածների վրա, որոնցով դատապարտվել են քաղաքական գործիչներ, քաղաքացիական, կրոնական ակտիվիստներ ու լրագրողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս