
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ երկխոսությունն առաջ մղելու նպատակով, այս մասին տեղեկանում ենք RE:PUBLIC PRESS-ի էջից։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։
Փաստաթղթում Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում ստեղծել հարթակ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար:
Նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք։