Բաժիններ՝

Իսրայելական ռմբակոծություններից Գազայում 65 մարդ է զոհվել

Իսրայելական ուժերը սաստկացրել են Գազայի վրա հարձակումները, որի հետևանքով, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ, կեսգիշերից ի վեր զոհվել է 65 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարը և Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տները ռմբակոծելու հետևանքով։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք կշարունակեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ին։«Մենք թույլ չենք տա ՀԱՄԱՍ-ին հիվանդանոցներն ու մարդասիրական հաստատությունները որպես ահաբեկչության շտաբներ օգտագործել։ Մենք կհետապնդենք ՀԱՄԱՍ-ին և նրա առաջնորդներին ու կհարվածենք նրանց ամենուրեք», – նշել է նա։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 52 908 պաղեստինցի, վիրավորվել՝ 119 721-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031