Բաժիններ՝

125.000 եվրոյով մեկ անձից գնում կանեն. նույնականացման քարտերը հայտարարագրման համար անհրաժեշտ են

Համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցում խոչընդոտ հանդիսացող նույնականացման քարտերի տրամադրման հարցը փաշինյանական Կառավարությունը որոշել է լուծել այդ քարտերը պատրաստելու համար ավելի վաղ գնված և փչացած թանկարժեք սարքավորումները հրատապ նորոգելու ճանապարհով։

Հրատապ լուծում այս Կառավարության համար նշանակում է՝ մեկ անձից գնում՝ կոնկրետ մեկ ընկերությունից։

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ գնումը կկատարվի գերմանական Bauer Mück ընկերությունից։ Հենց այս ընկերությունը կնորոգի փչացած սարքավորումները, ինչից հետո նույնականացման քարտերը հասանելի կդառնան ՀՀ քաղաքացիներին։

Մեկ անձից գնում կատարելու համար Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 125.000 եվրոյին համարժեք 55.637.5 հազար դրամ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս