Համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցում խոչընդոտ հանդիսացող նույնականացման քարտերի տրամադրման հարցը փաշինյանական Կառավարությունը որոշել է լուծել այդ քարտերը պատրաստելու համար ավելի վաղ գնված և փչացած թանկարժեք սարքավորումները հրատապ նորոգելու ճանապարհով։
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով էլ նույնականացում ձեռք բերելու համար քաղաքացիները պետք է ունենան մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր, նույնականացման քարտն ընթերցող սարք, այցելել «ԷԿԵՆԳ»-ի էլեկտրոնային կայք, դրա միջոցով ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն։