
Էստոնիայում հայտարարել են Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին

Էստոնիան պատրաստ է ներդրում ունենալ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «կամեցողների կոալիցիայի» զսպող ուժերում՝ անվտանգության երաշխիքներ առաջարկելով Ուկրաինային: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Քրիստեն Միխալը իր մամուլի ծառայության միջոցով։
«Կամեցողների կոալիցիայի պլանավորումը գտնվում է կես ճանապարհին, բայց Էստոնիան պատրաստ է իր ներդրումն ունենալ՝ տրամադրելով ցամաքային զորքերի մարտական ստորաբաժանում՝ վաշտի թվաքանակով, կադրեր պատրաստող հրահանգիչներ և շտաբի սպաներ», – ասել է նա։
Միխալը նշել է, որ նախքան ստորաբաժանումն Ուկրաինա ուղարկելը դրա համար մանդատ է խնդրել խորհրդարանից։
Նրա խոսքով՝ Էստոնիան առաջվա պես հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու լավագույն միջոցը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է։
«Եթե ՆԱՏՕ-ին անդամակցությունը ժամանակ է պահանջում, Ուկրաինայի համար պետք է երաշխավորել զսպման միջոցներ և պաշտպանություն՝ տեղում բազավորված դաշնային ուժերի օգնությամբ», – հայտարարել է վարչապետը։