
Ռումինիայի Սահմանադրական դատարանը վիճարկել է 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշումը

Ռումինիայի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ վիճարկել է Պլոյեստիի վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ է համարել 2024 թվականի նախագահական ընտրությունները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ Պլոյեստիի վերաքննիչ դատարանի որոշումը չի ազդել ընտրական բյուրոների աշխատանքի վրա՝ մայիսին Ռումինիայում պետության ղեկավարի առաջիկա ընտրությունները կազմակերպելու հարցում:
«Ռումինիայի Սահմանադրական դատարանը, որպես սահմանադրության գերակայության երաշխավոր, բողոքարկել է 2025 թվականի ապրիլի 24-ին Պլոյեստիի վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատավճիռը»,- ասված է Սահմանադրական դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Սահմանադրական դատարանը նշել է, որ անհրաժեշտ է բացառել ցանկացած սխալ իրավական մեկնաբանություն և օրենքի անարդար կիրառում։
Ռումինիայի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի նոյեմբերի 24-ին։ Առաջին փուլի առաջատարը եղել է անկախ թեկնածու Կալին Ջորջեսկուն, ով ստացել է ձայների 22,94%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է արևմտամետ քաղաքական գործիչ Ելենա Լասկոնին՝ 19,18%-ով, որը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերության ամրապնդման օգտին:
Ընտրությունների չեղարկումը հանգեցրեց բողոքի ցույցերի 2025 թվականի հունվարին, երբ Ջորջեսկուի կողմնակիցները պահանջում էին ճանաչել նրա հաղթանակը: