
Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեք,հնարել հնարել է,էս 7 տարի է հնարելով երկիր եք կառավարում
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ստերը Սերժ Սարգսյանի մասին իհարկե անլուրջ են ու նույնիսկ 3-րդ նախագահին չընդունող մարդիկ չեն հավատա,որ Սերժ Սարգսյանը կարող էր դիմել ԱՄՆ վարչակազմին չճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը:
Սերժ Սարգսյանը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար այնքան գործ է արել իր կառավարման տաս տարիների ընթացքում,որ այդ փաստերը պատմության մեջ վաղուց ամրագրված են ու հարյուր տարի էլ անցնի Վահագն Ալեքսանյանի նման հարյուր հոգի էլ նման անհեթեթություններ խոսեն միևնույնն է չի ստացվի ջնջել մեր պատմությունը և Սերժ Սարգսյանին վատաբանել»: