Բաժիններ՝

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը

Ֆրանսիական կողմը Փարիզում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը:

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Մեշկովը։

«Խորհրդային Միությունն իր վրա ընդունեց վճռական հարվածը ֆաշիզմի դեմ պայքարում. Հայրենական մեծ պատերազմում զոհվել է 27 միլիոն մարդ: Չնայած դրան, Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն առաջին տարին չէ, որ չեն հրավիրվել Ֆրանսիայում հիշատակի պաշտոնական միջոցառումներին, որոնք նվիրված են ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակին», – ասել է դիվանագետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930