Բաժիններ՝

Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետ

Երգչուհի Բրյունետը, որը Future Lover երգով Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2023»-ին,  երկրպագուների դատին նոր երգ է հանձնել։

Love Reversed երգն ու հոլովակը, որի շուրջ, ինչպես երգչուհին է ասում, շատ մեծ թիմ է աշխատել, արդեն համացանցում է։

«Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Բրյունետը տեսանյութ է հրապարակել, որում խոստովանում է, որ թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական առումով բավականին բարդ նկարահանումներ են եղել։

«Սա շատ կարևոր փորձ էր ինձ համար։  Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել։ Երգն ու տեսահոլովակն անդրադառնում են մի թեմայի, որին անձամբ չեմ առնչվել, բայց ամբողջ սրտով փորձել եմ զգալ ու ցույց տալ այն մարդկանց պատմությունը, որոնց համար դա իրականություն է»,-նշում է Բրյունետն ու հավելում՝ իր համար շատ կարևոր է ունկնդիրների կարծիքը, որին շատ է սպասում։

Հոլովակին կից հրապարակված գրառման մեջ ասվում է. «Այս պատմությունը հիշեցնում է՝ եթե դու ապրում ես բռնության մեջ, մի՛ լռիր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930