Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների զարգացումը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. Պենտագոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը կարող է յուրաքանչյուր պահին իրականացնել միջուկային նոր փորձարկում: Այս մասին հայտարարել է Պենտագոնը:

Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը երեկ ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել 2012 թվականին ԿԺԴՀ-ի ռազմական զարգացման մասին զեկույցը: Դրանում ասվում է, որ ԿԺԴՀ-ը շարունակում է ներդրումներ անել միջուկային ենթակառույցներում.

«Երկիրը միջուկային փորձարկումներ է իրականացրել 2006, 2009 և 2013 թվականներին և կարող է յուրաքանչյուր պահին իրականացնել նր փորձարկում՝ խախտելով իր պարտավորվածությունը՝ սահմանված ՄԱԿ ԱԽ բանաձևերով և 2005 թվականի սեպտեմբերին «Վեցյակի» համատեղ հայտարարությամբ»:

Պենտագոնի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային տեխնոլոգիաներին տիրելուն և բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացմանը ձգտելը սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի ազգային անվտանգության ու տարածաշրջանային կայունության համար:

Պենտագոնի զեկույցում ասվում է, որ ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռներն արդեն իսկ կարող են ոչնչացնել Ճապոնիայի տարածքում գտնվող թիրախները, և այդ հրթիռների զարգացումը կսպառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս