Բաժիններ՝

ԵՄ անդամ երկրներն ԱՄՆ-ի մաքսատուրքերին պատասխան միջոցների շուրջ քվեարկություն կանցկացնեն

Եվրամիության անդամ երկրները պատրաստվում են ապրիլի 9-ին քվեարկել ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի համար սահմանված մաքսատուրքերի դեմ պատասխան միջոցների շուրջ։ Այս մասին հաղորդում է France24-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Եվրոպական հանձնաժողովի առաջարկը կընդունվի, եթե դրան կողմ լինի որակյալ մեծամասնությունը՝ կազմված 15 անդամ երկրներից, որոնք ներկայացնում են ԵՄ բնակչության 65 տոկոսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված մաքսատուրքերի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 3-ին կհանդիպի այն ոլորտների ներկայացուցիչների հետ, որոնց վրա մաքսատուրքերի բարձրացումն ամենաշատը կազդի։Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն հայտարարել էր, որ մաքսատուրքերն «աղետ» են ինչպես Եվրոպայի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար։

Բրիտանիայի առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը նույնպես հայտարարել է, որ ապրիլի 3-ին կհանդիպի տարբեր բիզնեսների հետ՝ հնարավոր պատասխան միջոցների մշակման համար։ Մաքսատուրքերի ազդեցությունը նվազեցնելու համար Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը 14,1 միլիարդ եվրոյի ծրագիր կնախաձեռնի։

Իր հերթին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան «այս փոթորիկը հաղթահարելու» համար ունի անհրաժեշտ ամեն բան։ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։  Նա ցույց է տվել, թե ԱՄՆ-ի նկատմամբ ինչ մաքսատուրքեր են գործում այլ երկրներում և ինչ է սահմանում ԱՄՆ-ն ի պատասխան դրանց:

Ըստ աղյուսակի՝ Չինաստանում ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը միջինում կազմում են 67%, իսկ ԱՄՆ պատասխան մաքսատուրքերը կկազմեն 34%։ ԵՄ մաքսատուրքերը գնահատվում են 39%, պատասխան մաքսատուրքերը կկազմեն 20%: Ճապոնիայից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը կազմում են 46%, պատասխան մաքսատուրքերն ԱՄՆ-ից՝ 24%։ Ամերիկյան ապրանքների նկատմամբ հնդկական մաքսատուրքերը գնահատվում են 52%, պատասխան մաքսատուրքերը՝ 26%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930