Չեմ կարող փաբ չգնալ, հաճույք եմ ստանում. ՔՊ-ական

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ «փափախով քուրդ» արտահայտությունը, որն արել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կարող է ընկալվել որպես վիրավորանք։

«Մենք պետք է փորձենք մեր ձևակերպումներում ավելի զգույշ լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողի հարցին՝ այդ թեմայով կխոսի՞ Ավինյանի հետ, Խանդանյանը պատասխենց, որ կնայի օրացույցը, հարմար ժամ ու օր կգտնի ու կհանդիպի Ավինյանին։

Լրագրողն էլ կոչ արեց չգնալ փաբ, փոխարենը գնալ Ավինյանի հետ հանդիպման։

«Չէ, չեմ կարող փաբ չգնալ, որովհետև դա իմ սոցիալական կյանքի մի մասն է, որից ես նաև հաճույք եմ ստանում»,- նշեց Խանդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930