 
                        IBM-ը ցուցադրել է ատոմների անիմացիան (տեսանյութ)
 
                                    IBM Research-ի ինժեներները ստեղծել են աշխարհի ամենափոքր անիմացիան: «Տղան և իր ատոմը» կոչվող ֆիլմը բաղկացած է 242 կադրից, որտեղ գործում են մոտ 10.000 ատոմ, հաղորդում է Lenta.ru-ն՝ նշելով, որ ֆիլմի յուրաքանչյուր կադրն իրենից մի քարտեզ է ներկայացնում:
Նախկինում ինժեներները ևս փորձել են առանձին ատոմներից պատկերներ ստանալ:
Օրինակ` 1990 թվականին ստեղծվել է աշխարհում ամենափոքր լոգոն՝ IBM-ը: Սակայն ֆիլմի համար, ավելի շատ ատոմներ են պետք եղել, իսկ դրա ստեղծման գործընթացը ավելի երկար է տևել՝ չորս մասնագետների մինչև 72 ժամ աշխատանք:
Ֆիլմը տեղեկատվության մագնիսային կրիչների ստեղծմամբ զբաղվող ինժեներների աշխատանքի արդյունքն է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        