Բաժիններ՝

Այս տարի Հյուսիսային Կովկասում սպանվել է 73 զինյալ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին եռամսյակին Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգում սպանվել է 73 զինյալ, որոնցից 15-ը՝ ընդհատակյա բանդաների ղեկավարներ են:

Այս մասին հայտնել է տվյալ օկրուգի ոստիկանությունը: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ձերբակալվել է 88 զինյալ և նրանց զինակից: Ձերբակալվածներից մեկն ընդհատակյա առաջնորդներից մեկն է:

Երեք ամսում ՆԳՆ-ը վերացրել է զինյալների 26 բազա և 115 թաքստոց, որոնցում գտնվել են ահաբեկչական միջոցներ: Միևնույն ժամանակահատվածում գրանցվել է ահաբեկչական բնույթի 121 հանցագործություն, որոնցից 32-ը՝ գնդակոծություններ են, իսկ 15-ը՝ պայթյուններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս