
«Այդ ինչ պատասխան էիք ակնկալում ձեր գործընկերոջը վիրավորած պաշտոնյայից, որն ավելի թանկ էր, քան ձեր շարքից հեռացված ու հուզված ձեր գործընկերը». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Խիստ դատապարտելի է Ազգային Ժողովում Անդրանիկ Քոչարյանի վիրավորական պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ Նա վիրավորեց Հռիփսիմե Ջեբեջյանին ոչ միայն որպես լրագրողի, այլև որպես կնոջ։ Ինչպես եք խոսում լրագրողի հետ հարցին, պաշտոնյան պատասխանեց,«լրագրողի չէ, տիկին Ջեբեջյանի»։Եթե լրագրող չէ Ջեբեջյանը, ապա ինչ գործ ունի ԱԺ-ում։ Եթե լրագրող չէ, ինչ իրավունքով եք վիրավորական տոնով խոսում տիկին Ջեբեջյանի հետ այն էլ տեսախցիկների առջև։
Անդրանիկ Քոչարյանը պետք է բացատրություններ տա և ներողություն խնդրի լրագրողից նման պահվածքի համար։ Ինձ շատ զարմացրեց նաև լրագրող գործընկերների անտարբերությունը իրենց գործընկերոջ նկատմամբ, որևէ կերպ չարձագանքեցին, չընդվզեցին չսատարեցին Հռիփսիմեին։ Շարունակեցին հարցեր տալ կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Այդ ինչ պատասխան էիք ակնկալում հենց նոր ձեր գործընկերոջը վիրավորած պաշտոնյայից, որն ավելի թանկ էր, քան ձեր շարքից հեռացված ու հուզված ձեր գործընկերը։ Եվ մի մտածեք, թե դուք բացառություն եք լինելու»։