
ՄՕԿ-ի նոր նախագահը Քիրսթի Քովենթրին է

Միջազգային Օլիմպիական Կոմիտեն նոր նախագահ ունի:
Հունաստանի Կոստա Նավարինո քաղաքում ընթացող ՄՕԿ-ի 144-ի նստաշրջանի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում` ՄՕԿ-ի նախագահ ընտրվեց Զիմբաբվեից Քիրսթի Քովենթրին: Նա առաջին կին նախագահն է ամբողջ պատմության ընթացքում: Քովենթրին Աթենքի և Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է լողից:
ՄՕԿ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 7 թեկնածու:
Մինչ այս Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահի պաշտոնը 2013 թվականից զբաղեցնում էր օլիմպիական չեմպիոն, գերմանացի Թոմաս Բախը: