Բաժիններ՝

Ցեղասպանության 98-ամյակին նվիված թատերական ներկայացում Աթենքում

«Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Աթենքում, հունարենով բեմականացրեց, երկար ամիսներ սպասվող, Հրանտ Մարգարյանի՝ «Հայելիներ» ստեղծագործությունը:

Արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ համատեղված այս բեմականացումը, հույն և հունախոս հայ հասարակությանը ներկայացրեց Հայկական 1915–ը, հանդիսատեսներին գամելով սրահի նստարաններին:

«Հայելիներ»-ը, Ալեկսիս Սարիկյանի բեմադրությամբ, «Նոր ծիածան» թատերախմբի 5-րդ ներկայացումն է՝ վրջին երկու տարիների և 3-րդը` անցած մեկ տարվա ընթացքում, որը կայացավ «Հայաստան» հասարակական- մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

Mirrorss

Նշենք, որ «Նոր ծիածան»-ին հաջողվել է ի մի բերել համայնքի տարբեր ակումբների և կուսակցությունների երիտասարդ անդամներին: Խումբը բացառապես աշխատում է զուտ սեփական միջոցներով և ինքնուրույն: Խմբին օժանդակում են նաև հույն արվեստի առաջադեմ երիտասարդ գործիչներ:

«Նոր ծիածան»ից բացի Աթենքում աշխատում է նաև հայ-հունական «Ծիածան» թատերախումբը, դերասան Հայկ Գասարճյանի գլխավորությամբ, որի վերջին ներկայացումը աշխարահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունն էր:

«Հայելիներ»ի ներկայացման հիմնական դերերում էին՝

Տատիկ Տենի՝ Երկանյան Կարինե,

Թուրք ժանդարմ՝ Գալստյան Ալպերտ,

Բժիշկ Բրաուն՝ Դամուրակիս Սպիրոս,

Կարո՝ Կարապետյան Սամվել,

Բուժքույր Դեյվիս՝ Մարկիդի Գեորգիա:

Մերի՝ Մենենտյան Լորանս:

Բժիշկ Ուիլիամզ՝ Սարիկյան Ալեկսիս:

Երիտասարդ Տենի՝ Սեմերճյան Էլլի:

Մայրիկ՝ Հարունյան Արլետ:

 Ռեժիսոր՝ Սարիկյան Ալեկսիս:

Հագուստ ՝ Մենենտյան Լորանս, Հարունյան Արլետ:

Ծրագրի պատրաստություն՝ Երկանյան Կարինե:

Ձայն և Լույս՝ Ամանատիդիս Խրիստոս:

 Բեմականացում նվիված էր՝ Օնիկ Խաչատությանի հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս