Բաքվում ԱՄՆ դեսպանը շտապ կանչվել է Վաշինգտոն

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը շտապ հետ է կանչել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ այդ խորհրդակցություններում Մորնինգսթարը քննարկելու է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը, հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հարցը և մի շարք այլ հարցեր:

Դրա հետ կապված՝ չի բացառվում, որ դեսպանի անհապաղ կանչը Վաշինգտոն կարող է պայմանավորված լինել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի և նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի կողմից Թեհրանում արած հակաարևմտյան հայտարարություններով:

Հիշեցնենք, որ Ռամիզ Մեհթիևը Թեհրանում հայտարարել էր, որ Արևմուտքը քանիցս փորձել է Ադրբեջանում իրականացնել «գունավոր հեղափոխություններ»:

Տեսանյութեր

Լրահոս